Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ անցած գիշեր Գազայի հատվածում ոչնչացվել է 750 ռազմական օբյեկտ
Իսրայելի պաշտպանության բանակը գիշերը Գազայի հատվածում խոցել է 750 ռազմական թիրախ,- հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը։
«Տասնյակ կործանիչներ հարվածներ են հասցրել ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների ստորգետնյա թունելներին, ռազմական ստորաբաժանումներին և ահաբեկիչների բնակավայրերին, որոնք օգտագործվում էին որպես ռազմական հրամանատարության կենտրոններ, զենքի պահեստարաններ», – ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ իսրայելցի զինվորականները Գազայի բոլոր խաղաղ բնակիչներին կոչ են արել տարհանվել հյուսիսից հարավ։