Իսրայելի պաշտպանության բանակի տեղեկություններով՝ Լիբանանից հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ
Լիբանանից հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ: «BBC»-ն տեղեկությունը տարածում է Իսրայելի պաշտպանության բանակի հիման վրա։
Նրանց տվյալներով՝ թիրախը եղել է սահմանին իսրայելական զինված ուժերի դիրքը։
Հակատանկային հրթիռն ընկել է Արաբ ալ-Արամշե բնակավայրի մոտ:
Սա առաջին դեպքը չէ, երբ Հեզբոլլահը հրթիռ է արձակում հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի գրոհայինների հարավից Իսրայելի վրա հարձակվելուց հետո: