Իսրայելի պաշտպանության բանակի տեղեկություններով՝ ՀԱՄԱՍ-ը «Կարմիր Խաչին» է հանձնել վեց պատանդի
Իսրայելի պաշտպանության բանակի տեղեկություններով՝ ՀԱՄԱՍ-ը «Կարմիր Խաչին» է հանձնել վեց պատանդի

Իսրայելի պաշտպանության բանակի տեղեկություններով՝ ՀԱՄԱՍ-ը «Կարմիր Խաչին» է հանձնել վեց պատանդի։ Նրանք այժմ գտնվում են «Կարմիր խաչի» հսկողության տակ և շարժվում են դեպի Իսրայել։

«Կարմիր Խաչի» տրամադրած տեղեկատվության համաձայն՝ վեց առևանգված իսրայելցիներ տեղափոխվել են նրանց մոտ և այժմ շարժվում են դեպի Իսրայել»,- ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 30-ին ՀԱՄԱՍ-ը «Կարմիր Խաչին» է հանձնել երկու իսրայելցի պատանդների։