Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչ. ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչները Իսրայելում են, մենք սկսել ենք բանակի մոբիլիզացումը, իսկ օդուժը հարձակում է իրականացնում Գազայի վրա
Իսրայելի պաշտպանության բանակի բարձրագույն ներկայացուցիչ Դանիել Հագարը հայտարարում է, որ Իսրայելը պատերազմական վիճակում է «Համաս» ահաբեկչական կազմակերպության անսպասելի հարձակումից հետո։
«Մենք պատերազմական վիճակում ենք։ Իսրայելի ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 հրթիռ։ Ահաբեկիչները մտել են Իսրայելի տարածք: Մենք սկսել ենք բանակի մոբիլիզացումը, իսկ օդուժը հարվածներ է հասցնում Գազայի ուղղությամբ»,- ասել է Հագարը։
Գազայի հատվածից այսօր՝ լուսադեմին, հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ։ Հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է առնվազն հինգ և վիրավորվել Իսրայելի ավելի քան 100 քաղաքացի: ՀԱՄԱՍ-ը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը։
Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ իրականացված հրթիռակոծության պատճառով Իսրայելի պաշտպանության ուժերը պատերազմական դրություն են հայտարարել։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն տեսաուղերձում ասել է.«Մենք պատերազմի մեջ ենք»։