Իսրայելի պաշտպանության բանակի հյուսիսային հրամանատարության հրամանատար. Մենք շարունակում ենք նախապատրաստվել երկրի հյուսիսում պատերազմի ընդլայնմանը և «Հեզբոլլահի» դեմ հարձակման անցմանը
Իսրայելական բանակը շարունակում է նախապատրաստվել երկրի հյուսիսում պատերազմի ընդլայնմանը և «Հըզբոլլահի» դեմ հարձակման անցմանը, այս մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության ուժերի հյուսիսային հրամանատարության հրամանատար, գեներալ-մայոր Օրի Գորդինը։ հյուսիսում տարհանված համայնքների քաղաքապետերի ու ավագանիների հետ հանդիպման ժամանակ։
Հանդիպմանը քննարկվել է Իսրայել-Լիբանան սահմանին անվտանգության իրավիճակը։
Գորդինը տեղի պաշտոնյաներին ասել է, որ զինվորականների նպատակն է «փոխել անվտանգության իրավիճակը հյուսիսում, որպեսզի բնակչությունը կարողանա վերադառնալ անվտանգ և ապահովության զգացումով»:
Իսրայելական լրատվամիջոցները գրում են, որ հոկտեմբերի 8-ից Լիբանանում գործող «Հեզբոլլահը» գրեթե ամեն օր հրթիռներ ու անօդաչու թռչող սարքեր է արձակում Իսրայելի հյուսիսային համայնքների ուղղությամբ։ Արդյունքում մոտ 80 հազար մարդ տեղահանվել է Իսրայելի հյուսիսային համայնքներից։