Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ. Իսրայելի պաշտպանության բանակը պատասխանատու է երկրի, նրա քաղաքացիների անվտանգության համար, հոկտեմբերի 7-ին մեզ դա չհաջողվեց անել Գազայի հատվածի մերձակայքում

Իսրայելի պաշտպանության ուժերը պատասխանատու են երկրի և նրա քաղաքացիների անվտանգության համար, և դա մեզ չհաջողվեց անել հոկտեմբերի 7-ի առավոտյան Գազայի հատվածի մոտ։ Մենք կհետաքննենք, բայց հիմա պատերազմի ժամանակն է, – հոկտեմբերի 7-ի հարձակումից հետո իր առաջին հրապարակային մեկնաբանությունում ասել է Իսրայելի պաշտպանության բանակի շտաբի պետ Հերց Հալևին:

Հերց Հալևի խոսքով՝ Իսրայելն ամեն ինչ կանի ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդ վերցված Իսրայելի քաղաքացիներին իրենց տները վերադարձնելու համար։

Գեներալ-լեյտենանտի տեղեկություններով՝ ՀԱՄԱՍ-ի մարտիկները գերի են վերցրել Իսրայելի մոտ 200 քաղաքացու և օտարերկրացիներ։