Իսրայելի պաշտպանության բանակը Խան Յունիսում բնակվող պաղեստինցիներին կոչ է արել տարհանվել, հազարավոր մարդիկ արդեն սկսել են լքել տարածքը։
Իսրայելի պաշտպանության բանակը Գազայից հարավ գտնվող Խան Յունիս քաղաքում բնակվող պաղեստինցիներին կոչ է արել տարհանվել և տեղափոխվել հումանիտար գոտիներ։
Պաշտպանության ուժերի նախազգուշացումից հետո հազարավոր մարդիկ արդեն սկսել են լքել տարածքը։
Ինչպես գրում է Գարդիանը, տարհանման հայտարարության պատճառը Իսրայելի հնարավոր նոր ցամաքային հարձակումն է Խան Յունիսի վրա այն բանից հետո, երբ «Իսլամական ջիհադը» այս տարածքից Իսրայելի ուղղությամբ մոտ 20 հրթիռ է արձակել։