Իսրայելի պաշտպանության բանակը պնդում է, որ վերականգնել է Գազայի հետ սահմանը
Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչ Ջոնաթան Կոնրիկուսի խոսքով՝ պաշտպանության ուժերը վերականգնել են Գազայի հատվածի պատնեշը։ Կոնրիկուսը նշում է, որ Իսրայելի պաշտպանության ուժերը Գազայի սահմանի մոտ տեղակայել են զրահատեխնիկա, հրետանային կորպուս և 300 հազար պահեստազորի։
«Նրանք մոտ են Գազայի հատվածին և պատրաստվում են իրականացնել այն առաքելությունը, որը մեզ տվել է Իսրայելի կառավարությունը և դա այն բանի ապահովումն է, որ ՀԱՄԱՍ-ը պատերազմի ավարտին չի ունենա ռազմական հնարավորություններ, որի միջոցով կկարողանան սպառնալ կամ սպանել Իսրայելի խաղաղ քաղաքացիներին», – ասել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակը:
Կոնրիկուսը հավելել է, որ մարտերը կուժեղանան, և որ մոտ օրերս Գազայի գործողությունները «կլինի ավելի դժվար հասկանալի և հաղթահարելելի»: