Իսրայելի պաշտպանության բանակը պնդում է, որ «ՀԱՄԱՍ»-ը պատանդ է վերցրել Իսրայելի քաղաքացիներին
Իսրայելի պաշտպանության բանակը պնդում է, որ «ՀԱՄԱՍ»-ը պատանդ է վերցրել Իսրայելի քաղաքացիներին

Իսրայելի պաշտպանության բանակի բարձրագույն ներկայացուցիչ Դանիել Հագարն ասում է, որ «ՀԱՄԱՍ» ահաբեկչական խմբավորումը Գազայի հատվածում պատանդ է վերցրել Իսրայելի քաղաքացիներին։

Իսրայելի պաշտպանության բանակի բարձրաստիճան ներկայացուցչի խոսքով, մարտերը դեռ շարունակվում են Իսրայելի հարավում գտնվող 22 վայրերում:

«Չորս դիվիզիա տեղակայված է Գազայի սահմանի մոտ և միանում է արդեն այնտեղ գտնվող 31 գումարտակներին»,- նշել է Հագարին։

Ինչպես նշել է Հագարին, մարտում զոհվել են իսրայելցի զինվորներ, թեև պատանդների և զոհված զինվորների թիվը չի նշվում։

Գազայի հատվածից այսօր՝ լուսադեմին, հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ։ Լրատվամիջոցների տվյալներով՝ «ՀԱՄԱՍ» ահաբեկչական խմբավորման հարձակման հետեւանքով Իսրայելում առնվազն 100 մարդ է զոհվել։ Իսրայելի առողջապահության նախարարության տվյալներով՝ 908 տուժածներ տեղափոխվել են հիվանդանոցներ։ ՀԱՄԱՍ-ը ստանձնել է հարձակման պատասխանատվությունը։ Իսրայելի պաշտպանության բանակը պատերազմական դրություն է հայտարարել Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ հրթիռակոծության պատճառով։