Իսրայելի պաշտպանության բանակը նշում է, որ բնակիչները կկարողանան օգտվել երկու երթուղիներից դեպի հարավ՝ հյուսիսային Գազայից հեռանալու համար
Իսրայելի պաշտպանության բանակը նշում է, որ բնակիչները կկարողանան օգտվել երկու երթուղիներից դեպի հարավ՝ հյուսիսային Գազայից հեռանալու համար

Իսրայելի պաշտպանության բանակը նշում է, որ բնակիչները կկարողանան օգտվել երկու երթուղիներից դեպի հարավ՝ հյուսիսային Գազայից հեռանալու համար։

Սոցցանցերում տարածված հայտարարության մեջ Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչը գրել է, որ բնակիչները կկարողանան օգտվել երկու միջանցքներից տեղական ժամանակով ժամը 10:00-ից մինչև 16:00-ը: Համապատասխան հայտարարությունն արաբերենով տարածել է ՊԲ ներկայացուցիչը։

«Եթե հոգ եք տանում ձեր և ձեր սիրելիների մասին, գնացեք հարավ, ինչպես հրահանգված է: Վստահ եղեք, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդներն արդեն հոգացել են իրենց մասին»,- ասված է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ նախօրեին իսրայելական բանակը Գազայի հյուսիսի ավելի քան 1,1 միլիոն բնակիչների կոչ էր արել լքել իրենց տները։