Իսրայելի պաշտպանության բանակը Լիբանանում ռմբակոծել է «Հըզբոլլահի» ավելի քան 100 օբյեկտ
Իսրայելի պաշտպանության բանակը Լիբանանում ռմբակոծել է «Հըզբոլլահի» ավելի քան 100 օբյեկտ։
Գործողությանը մասնակցել է մի քանի տասնյակ ռազմական ինքնաթիռ։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ հարվածների «լայն» ալիք է հասցնում Հեզբոլլահի դեմ Լիբանանի հարավում գտնվող Բեքաա հովտում:
Իսրայելում ասում են, որ գործողության շրջանակներում ռմբակոծվում են «Հեզբոլլահի» հրթիռների արձակման վայրերն ու զենքի պահեստները։
Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ իսրայելական ավիահարվածների հետեւանքով Մաիսրա քաղաքում երեք մարդ է զոհվել, ինը վիրավոր է։
Միաժամանակ Լիբանանից հրթիռակոծվել է իսրայելական Սաֆեդ քաղաքի վրա։
Քաղաքի ուղղությամբ արձակվել է 40 հրթիռ։ Ռմբակոծության հետեւանքով շենքը վնասվել է։
Իրաքից անօդաչու թռչող սարքեր են արձակվել Իսրայելի տարածքի դեմ, որոնք կործանվել են բաց տարածքում՝ Գոլանի բարձունքներում։