Իսրայելի պաշտպանության բանակը հայտնում է, որ Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ
Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ. Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակը։
Օդային ռմբակոծման ձայները լսվում են ողջ Իսրայելում: Լրացուցիչ մանրամասներ այս պահին հայտնի չեն:
Ավելի վաղ ԶԼՄ-ները, հիմնվելով Իսրայելի կառավարության և ԱՄՆ-ի պաշտոնյաների վրա, հայտնել էին, որ Իրանը պատրաստվում է առաջիկա ժամերին հարձակվել Իսրայելի վրա։ Իսրայելական բանակը հայտնել է, որ ԱՄՆ-ից արդեն տեղեկություն է ստացել Իրանի կողմից մոտալուտ հարձակման մասին։ Իսրայելի երեք պաշտոնյաների խոսքով՝ հարձակումը կներառի Իսրայելի դեմ անօդաչու թռչող սարքերի և հրթիռների կիրառում։ Ամերիկացի պաշտոնյան ասել է, որ բալիստիկ հրթիռներ նույնպես կօգտագործվեն: Միևնույն ժամանակ Իսրայելի պաշտպանության բանակը երկրի կենտրոնական հատվածի բնակիչներին կոչ է անում մոտ մնալ ապաստարաններին: