Իսրայելի պաշտպանության բանակը հայտնում է, որ հինգ հրթիռ է արձակվել Լիբանանից Իսրայելի ուղղությամբ
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնում է, որ հինգ հրթիռ է արձակվել Լիբանանից Իսրայելի ուղղությամբ

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնում է, որ հինգ հրթիռ է արձակվել Լիբանանից Իսրայելի ուղղությամբ։

BBC-ի փոխանցմամբ՝ Թել Ավիվում եւ Իսրայելի կենտրոնական քաղաքներում հնչում է հրթիռային սպառնալիք մատնանշող տագնապի ազդանշան։

Իսրայելի պաշտպանության բանակը նշել է, որ հրթիռների մի մասը խոցվել է հակաօդային պաշտպանության կողմից, իսկ մնացածներն ընկել են բաց տարածքում։

BBC-ի լրագրողները, ովքեր գտնվում են Թել Ավիվում, հայտնում են, որ քաղաքում ուժեղ պայթյուններ են լսել։ Նրանց տվյալներով՝ տագնապի ազդանշան է լսվում Յարկոն զբոսայգու տարածքում, որտեղ մի քանի ժամ առաջ տեղի է ունեցել հոկտեմբերի 7-ի ահաբեկչությունների հիշատակին նվիրված հիշատակի արարողություն։

Տուժածների մասին տեղեկություն առայժմ չի հաղորդվում։