Իսրայելի պաշտպանության բանակը հայտնում է, որ Հասան Նասրալլայի հետ ոչնչացվել են «Հեզբոլլահի» տարբեր աստիճանի 20 հրամանատարներ

19:11, 29.09.2024

Իսրայելի պաշտպանության բանակը հայտնում է, որ Հասան Նասրալլայի հետ մեկտեղ ոչնչացվել են «Հեզբոլլահի» տարբեր աստիճանի 20 հրամանատարներ։ Նրանց թվում է Հըզբոլլահի հարավային ճակատի առաջնորդ Ալի Քարաքը։

Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ սպանվել են Նասրալլայի անվտանգության բաժնի ղեկավար Իբրահիմ Հուսեյն Ջազինը և Սամիր Թաուֆիկ Դիբին, ում Իսրայելի պաշտպանության բանակը բնութագրել է որպես «Նասրալլայի երկարամյա վստահելի և խորհրդական»:

Տեղեկության համար՝ երեկ երեկոյան Իսրայելը հարձակվել է Հեզբոլլահի կենտրոնական շտաբի վրա։ Հարձակման արդյունքում սպանվել է «Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլան։

Նմանատիպ