Իսրայելի պաշտպանության բանակը հայտնում է, որ ՀԱՄԱՍ-ը Կարմիր Խաչին է հանձնել երկու իսրայելցի պատանդների
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնում է, որ ՀԱՄԱՍ-ը Կարմիր Խաչին է հանձնել երկու իսրայելցի պատանդների։ Նրանք այժմ գնում են Իսրայել։
Բանակի տվյալներով՝ սպասվում է, որ առաջիկա մի քանի ժամում ավելի շատ պատանդներ կազատվեն։
Այսօր Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի զինադադարի յոթերորդ օրն է։ Միջնորդների աջակցությամբ կողմերը բանակցություններ են վարում հրադադարի ժամանակավոր համաձայնագրի երկարաձգման շուրջ։