Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ իսրայելական ուժերը սպանել են ավելի քան 400 պաղեստինցի ահաբեկիչների
Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր խոսնակ Դանիել Հագարն ասում է, որ երեկ սկսված մարտերի ընթացքում զինվորականները Իսրայելի հարավում և Գազայի հատվածում սպանել են ավելի քան 400 պաղեստինցի ահաբեկիչների, իսկ տասնյակ ահաբեկիչներ գերել են։
«Այս ժամի դրությամբ Իսրայելի պաշտպանության ուժերը մարտեր են ընթանում, բազմաթիվ քաղաքներում որոնողական աշխատանքներ են իրականացվում։ Իսրայէլի պաշտպանական ուժեր կան իւրաքանչիւր քաղաքում, չկայ քաղաք առանց նրանց», – ասել է Հագարը ասուլիսում։
Հագարն ասում է, որ Իսրայելի պաշտպանության բանակի առաքելությունն է տարհանել բոլոր բնակիչներին Գազայի սահմանին գտնվող քաղաքներից, դադարեցնել մարտերը Իսրայելի տարածքում, վերահսկել անվտանգության պատնեշի խախտումը և շարունակել հարվածները ահաբեկչական գոտում։