Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ Գազայի հատվածի հյուսիսային մասում գտնվող չորս հիվանդանոցներ հրաժարվում են տարհանվել
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ Գազայի հատվածի հյուսիսում տեղակայված չորս հիվանդանոցներ հրաժարվում են տարհանվել։
Իսրայելում ասում են, որ ՀԱՄԱՍ-ի մարտիկներն այն օգտագործում են որպես վահան։
«Գազայի հատվածի հյուսիսում 20 հիվանդանոց կա, որոնցից վեցն արդեն տարհանվել են, 10-ը դեռ չեն տարհանվել, չորսը հրաժարվում են»,- հայտնել են Իսրայելի պաշտպանության բանակում։
Իսրայելի պաշտպանության բանակը նաև ասաց, որ որոշ հիվանդանոցներ դժվարությամբ են տեղափոխում ծանր վիրավոր և հիվանդ պացիենտներին, սակայն զինվորականները «ուղղակի կապ ունեն հիվանդանոցների գրեթե բոլոր ղեկավարների հետ, ինչի պատճառով Իսրայելի պաշտպանության բանակը կոչ է անում նրանց տարհանվել»: