Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ սպանվել է հոկտեմբերի 7-ին Կիբուցի և մի քանի գյուղերի վրա հարձակման կազմակերպիչը
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ սպանվել է հոկտեմբերի 7-ին Կիբուցի և մի քանի գյուղերի վրա հարձակման կազմակերպիչը։ Տեղեկությունը տարածում է «CNN»-ը։
Ըստ տեղեկությունների՝ խոսքը Իսրայելի կողմից իրականացված հարձակման ժամանակ սպանված Նասիմ Աբու Աջինայի մասին է։ Իսրայելի պաշտպանության բանակի տեղեկություններով՝ նա վերահսկել է նաև ՀԱՄԱՍ-ի անօդաչու թռչող սարքերի գործողությունը։
«Նրա մահը կխոչընդոտի ՀԱՄԱՍ-ի դիմադրությունը»,- հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակը:
ՀԱՄԱՍ-ը դեռ չի հաստատել տեղեկությունը։