Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Լիբանանից լայնածավալ հրթիռային հարձակում է իրականացվել Իսրայելի հյուսիսում
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Լիբանանից լայնածավալ հրթիռային հարձակում է իրականացվել Իսրայելի հյուսիսում։ Ինչպես հաղորդում է «BBC»-ն, Լիբանանում գործող «Հեզբոլլահ» շիական խմբավորումը հայտարարել է, որ իրենց թիրախը եղել են իսրայելական արդյունաբերական ու ռազմական օբյեկտները։
Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ ողջ գիշեր Իսրայելի հյուսիսում օդային հարվածների ձայներ են հնչել։
Նրանց տվյալներով՝ «Հըզբոլլահի» արձակած 105 հրթիռների մեծ մասը խոցվել է, թեեւ մի քանիսն ընկել են բնակելի տների վրա։ Միաժամանակ Իսրայելը շարունակում է ավիահարվածները Լիբանանի տարածքում։
Բացի այդ, Իսրայելի պաշտպանության բանակը նոր սահմանափակումներ է մտցրել Իսրայելի հյուսիսում և Գոլանի բարձունքների հարավային հատվածում բնակավայրերի վրա։ Մասնավորապես, սահմանափակվել է զանգվածային հավաքների անցկացումը ինչպես բաց, այնպես էլ փակ տարածքներում։ Սահմանափակումները վերաբերում են Հայֆա շրջանին և նրա հյուսիսին։
Իսրայելի և Հեզբոլլահի միջև հակամարտությունը սրվեց 2023 թվականի հոկտեմբերի 8-ին, երբ ՀԱՄԱՍ-ի գրոհայինները հարձակվեցին Իսրայելի վրա։ «Հեզբոլլահը» կրակ է բացել իսրայելական դիրքերի ուղղությամբ՝ ի նշան պաղեստինցիների հետ համերաշխության։