Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ կշարունակի պայքարը՝ հարվածելով Գազայի հատվածում ահաբեկիչների տասնյակ թիրախներին Խան Յունիսում
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ կշարունակի պայքարը՝ հարվածելով Գազայի հատվածում ահաբեկիչների տասնյակ թիրախներին Խան Յունիսում

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ կշարունակի պայքարը՝ հարվածելով Գազայի հատվածում ահաբեկիչների տասնյակ թիրախներին Խան Յունիսում։ Տեղեկությունը տարածում է «BBC»-ն։

Ինչպես գրում է լրատվամիջոցը, գերատեսչության տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Իսրայելի պաշտպանության բանակի զորքերը հարվածներ են հասցրել հակառակորդի ենթակառուցվածքին եւ սպանել երկու ահաբեկչի։

Միաժամանակ իսրայելական ուժերը թիրախավորել են ՀԱՄԱՍ-ի Ջաբալիա կենտրոնական գումարտակը՝ սպանելով մի քանի մարտիկի։