Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ իսրայելական բանակը կգործի Մերձավոր Արևելքի ցանկացած կետում և լիովին պատրաստ է գործողությունների բոլոր ասպարեզներում
Իսրայելի բանակը կգործի Մերձավոր Արևելքի ցանկացած կետում և լիովին պատրաստ է գործողությունների բոլոր ասպարեզներում,- ասել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարը:
«Մենք միշտ նայում ենք մեր շուրջը՝ ողջ Մերձավոր Արևելքում։ Իսրայելի պաշտպանության ուժերը կգործեն Մերձավոր Արևելքի ցանկացած վայրում՝ Իսրայելի անվտանգության խնդիրները կատարելու համար: Մենք լիարժեք պատրաստվածություն ունենք բոլոր ասպարեզներում»,- ասել է Դանիել Հագարը։
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ զինվորականները ձերբակալել են 330 հետախուզվող պաղեստինցիների Հորդանան գետի արեւմտյան ափին, այդ թվում՝ ՀԱՄԱՍ-ի հետ կապ ունեցող 190 մարդու: