Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ իրենք Բեյրութի հիվանդանոցներից մեկի տակ հայտնաբերել են «Հըզբոլլահի» բունկեր, որտեղ խմբավորումը ավելի քան 500 միլիոն դոլար է պահում ոսկի և կանխիկ գումար
«Իսրայելը Բեյրութի հիվանդանոցներից մեկի տակ հայտնաբերել է «Հեզբոլլահի» բունկեր, որտեղ ահաբեկչական խմբավորումը պահում է ավելի քան 500 միլիոն դոլար ոսկի և կանխիկ գումար», -հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ, կոնտր-ծովակալ Դանիել Հագարին։
Մամուլի ասուլիսում Հագարին ցույց է տվել Բեյրութի Սահել հիվանդանոցի տակ գտնվող «Հըզբոլլահի» սպանված առաջնորդ Հասան Նասրալլայի բունկերից մեկը։
«Բունկերը միտումնավոր տեղադրված է հիվանդանոցի տակ, և կա ավելի քան կես միլիարդ դոլար կանխիկ և ոսկի», – ասաց նա։
Մամուլի ասուլիսի ժամանակ Հագարին մանրամասնել է, թե Իրանը ինչպես է գումար փոխանցում «Հեզբոլլահ»-ին և ինչպես է խմբավորումը ֆինանսավորում իր գործունեությունը։ Հագարի խոսքով՝ Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները վերահսկում են օբյեկտը և կշարունակեն վերահսկել այն։
Կոնտրադմիրալը մանրամասներ է հրապարակել այն բանից հետո, երբ նախօրեին Իսրայելը հարձակվել է Հեզբոլլահի ֆինանսական հաստատությունների վրա։ Ինչպես հայտնի է, սկսվել է Սահելի հիվանդանոցից մարդկանց տարհանումը։ Իսրայելի պաշտպանական ուժերը հայտարարեցին, որ հոսպիտալը հարձակման չի ենթարկվի, սակայն լիբանանցիներին տրամադրեց մանրամասներ, թե որտեղ է բունկերի մուտքը։