Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի հրամանատար Մուհամմադ Դեյֆը լիկվիդացվել է
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի հրամանատար Մուհամմադ Դեյֆը լիկվիդացվել է

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի հրամանատար Մուհամմադ Դեյֆը լիկվիդացվել է։

Ըստ իսրայելական զինվորականների՝ Դաիֆը սպանվել է հուլիսի 13-ին Գազայի հատվածի Խան Յունիս քաղաքի վրա հարձակման արդյունքում։

ՀԱՄԱՍ-ը դեռ չի հաստատել տեղեկությունը։

Ըստ Իսրայելի՝ Դաիֆը ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից մեկն է եղել, ով մասնակցել է 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա հարձակման կազմակերպմանը։

Մոհամմադ Դեյֆը ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի` Ալ-Քասեմ բրիգադների հրամանատարն էր: Նա ձերբակալվել է Իսրայելի կողմից 1989 թվականին, որից հետո ստեղծել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևը և նպատակ դրել գերեվարել իսրայելցի զինվորականներին։

Իսրայելը նաև մեղադրել է Մոհամեդ Դեյֆին 1996 թվականին ավտոբուսի հարձակումը կազմակերպելու մեջ, որի հետևանքով զոհվեցին տասնյակ իսրայելցիներ:

Ինչպես նաև հայտնի է, Դայֆը ակտիվորեն մասնակցել է Գազայի հատվածում ստորգետնյա թունելների կազմակերպմանը։

Նշենք, որ Իսրայելը Մոհամմադ Դեյֆի լիկվիդացման մասին լուրերը տարածել է այն բանից հետո, երբ հուլիսի 31-ին Թեհրանում լիկվիդացվել է ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Իսմայիլ Հանիեն։ Նաև Բեյրութում սպանվել է Հըզբոլլահի բարձրաստիճան պաշտոնյա, ռազմական հրամանատար Ֆուադ Շուքրին։