Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Գազայի հատվածում հարձակվել են ՀԱՄԱՍ-ի և պաղեստինյան իսլամական ջիհադի ավելի քան 200 օբյեկտների վրա
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Գազայի հատվածում հարձակվել են ՀԱՄԱՍ-ի և պաղեստինյան իսլամական ջիհադի ավելի քան 200 օբյեկտների վրա

Անցած գիշեր Գազայի հատվածում հարձակման են ենթարկվել ՀԱՄԱՍ-ի և պաղեստինյան իսլամական ջիհադի ավելի քան 200 թիրախներ։ Տեղեկությունը տրամադրում է Իսրայելի պաշտպանության բանակը։

Պաշտպանության ուժերի տվյալներով՝ այդ վայրերը ներառում են շտաբը, որտեղ սպանվել են ՀԱՄԱՍ-ի մի քանի անդամներ, և բանկը, որն օգտագործվում էր ՀԱՄԱՍ-ի կողմից:

Ռազմածովային ուժերի նավերը հարվածներ են հասցրել նաև Գազայում ՀԱՄԱՍ-ի հրամանատարական կենտրոններին և զենքի պահեստավորման վայրերին: