Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ ավիահարվածների արդյունքում Գազայի հատվածում ոչնչացվել են ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական ջիհադ»-ի շտաբները
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ ավիահարվածների արդյունքում Գազայի հատվածում ոչնչացվել են ՀԱՄԱՍ-ի և «Իսլամական ջիհադ»-ի շտաբները

Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ ավիահարվածների արդյունքում Գազայի հատվածում ոչնչացվել են «ՀԱՄԱՍ»-ի և «Իսլամական ջիհադի» շտաբները, որոնք օգտագործվում էին ահաբեկչական խմբավորումների կողմից հարձակումները համակարգելու համար։

Հրթիռային հարձակումների թիրախ են դարձել նաև խմբերին պատկանող այլ օբյեկտներ։

Իսրայելի պատասխան օդային հարվածների արդյունքում Գազայի հատվածում զոհվածների թիվը գերազանցում է 300-ը, վիրավորներինը՝ 2000-ը։