Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան ավելի քան 100 իրանական անօդաչու սարք են խոցել Իսրայելի օդային տարածքից դուրս
Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան ավելի քան 100 իրանական անօդաչու սարք են խոցել Իսրայելի օդային տարածքից դուրս

ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան ավելի քան 100 իրանական անօդաչու թռչող սարք են խոցել Իսրայելի օդային տարածքից դուրս, հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի պաշտոնական ներկայացուցիչը։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հաստատել էր, որ հայտնաբերել են Իրանից Իսրայել թռչող ավելի քան 100 անօդաչու թռչող սարքեր։

Տեղեկության համար՝ իսրայելական լրատվամիջոցները հայտնել են, որ Իրանը տասնյակ անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Ավելի ուշ Իրանը բալիստիկ հրթիռների իր առաջին ալիքն արձակեց Իսրայելի ուղղությամբ։ Բացի այդ, ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածի հիման վրա Իրանի ռազմական գործողությունը պատասխան է Դամասկոսում Սիոնիստական ​​ռեժիմի ագրեսիային, և հարցը կարելի է փակված համարել։