Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է Հորդանան գետի արեւմտյան ափի Ջենին քաղաքի մզկիթի վրա
Իսրայելի պաշտպանության բանակը հարձակվել է Հորդանան գետի արեւմտյան ափի Ջենին քաղաքի մզկիթի վրա։ Պաղեստինյան կողմը հայտնում է, որ հարձակման արդյունքում չորս մարդ է զոհվել։
Իսրայելը պնդում է, որ հարձակման նպատակը մոտալուտ ահաբեկչություն կանխելն էր։
Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ ահաբեկչությունը ծրագրվել է այս մզկիթի ստորգետնյա հրամանատարական կենտրոնից։
Իսրայելի պաշտպանության բանակի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ ՀԱՄԱՍ-ի գրոհայիններն օգտագործել են մզկիթը որպես հարձակումների պլանավորման և կատարման հենակետ։