Իսրայելի ոստիկանությունը ձերբակալել է 42 մարդու, ովքեր կասկածվում են Արևելյան Երուսաղեմում սինագոգի վրա հարձակման հետ կապ ունենալու մեջ
Իսրայելի ոստիկանությունը ձերբակալել է 42 մարդու, ովքեր կասկածվում են Արևելյան Երուսաղեմում սինագոգի վրա հարձակման հետ կապ ունենալու մեջ

Իսրայելի ոստիկանությունը ձերբակալել է 42 մարդու, ովքեր կասկածվում են Արևելյան Երուսաղեմում սինագոգի վրա հարձակման հետ կապ ունենալու մեջ։

Քիչ առաջ հերթական հարձակումն է իրականացվել քաղաքի հին հատվածում, որտեղ 13-ամյա դեռահասը կրակ է բացել հոր ու որդու վրա։ Նրանք ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց։ Դեռահասին վնասազերծել են ոստիկանները: Մեկ օր առաջ սինագոգի մոտ զինված հարձակման հետևանքով զոհվել էր յոթ մարդ։

Իրավիճակը Երուսաղեմում սրվել է այն բանից հետո, երբ իսրայելական անվտանգության ուժերը հինգշաբթի օրը արևմտյան ափի Ենին քաղաքում հարձակում են իրականացրել ջիհադիստների դեմ, ինչի հետևանքով ինը մարդ է զոհվել։ Ի պատասխան՝ Գազայի հատվածից հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ, այն չեզոքացվել է ՀՕՊ համակարգի կողմից, ինչի արդյունքում իսրայելական ավիացիան հարձակվել է նրանց դիրքերի վրա։