Իսրայելի նախագահն ասում է, որ ՀԱՄԱՍ-ը փորձում է ատելություն սերմանել Իսրայելի հրեա և արաբ քաղաքացիների միջև
Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը կոչ է արել Իսրայելի քաղաքացիներին մնալ միասնական, քանի որ ՀԱՄԱՍ-ը մտադիր է ատելություն սերմանել։
«Թշնամին փորձում է ատելություն սերմանել մեր մեջ՝ հրեա և արաբ քաղաքացիների միջև։ Նման փորձերի դեմ պայքարը պետք է լինի անզիջում և միանշանակ։ Մենք պետք է վերացնենք մեր տարբեր խմբերի դեմ թշնամության, ռասիզմի և բռնության բոլոր ձևերը»,- ասել է Հերցոգը։
Իսրայելի նախագահը նաև ընդգծել է արաբ քաղաքացիների կարևոր դերն Իսրայելում և խոսել Իսրայելի դեմ «հոգեբանական արշավի» մասին։
«Մեզ ուզում են վախեցնել տեսանյութերով, ասեկոսեներով, ստերով։ Փորձում են հոգեբանորեն կոտրել մեզ, խոցել մեր անձնական ու ազգային ոգին։ Մենք թույլ չենք տա նրանց հաջողության հասնել»,- ասել է Հերցոգը։
Իսրայելի նախագահը նշել է, որ գերիների վերադարձը առաջնահերթ խնդիր է։