Իսրայելի նախագահը Փարիզում վայրէջք կատարելուց հետո անվտանգության նկատառումներից ելնելով 40 րոպե մնացել է ինքնաթիռում
Իսրայելի նախագահը Փարիզում վայրէջք կատարելուց հետո անվտանգության նկատառումներից ելնելով 40 րոպե մնացել է ինքնաթիռում։
Իսրայելի պատվիրակությունը Փարիզ է ժամանել Օլիմպիական խաղերի բացման արարողությունից առաջ։
Նախագահի վարչակազմը հաստատել է, որ անվտանգության նկատառումներից ելնելով պատվիրակությանը թույլ չեն տվել 40 րոպե իջնել ինքնաթիռից, թեև նախագահն արդեն լքել է օդանավակայանը և ժամանել նշանակման վայր։
Իսրայելական լրատվամիջոցները պնդում են, որ երբ ինքնաթիռը վայրէջք է կատարել, անվտանգության ծառայությունը կասկածելի անձի է նկատել մոտակայքում գտնվող տան տանիքում։
Օլիմպիական խաղերի հետ կապված Փարիզում խստացվել են անվտանգության միջոցառումները։ Իսրայելի դեպքում այդ միջոցներն էլ ավելի խիստ են Իսրայելի և Գազայի միջև շարունակվող պատերազմի ֆոնին։