Իսրայելի նախագահ.Մենք պատերազմ չենք ուզում, բայց իրավունք ունենք, ինչպես ցանկացած ժողովուրդ, ապրել խաղաղության և անվտանգության մեջ
«Մենք պատերազմ չենք ուզում, բայց մենք իրավունք ունենք, ինչպես ցանկացած ժողովուրդ, ապրել խաղաղության և անվտանգության պայմաններում»,- ասել է Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը։
Նրա խոսքով՝ գիշերը Լիբանանի ուղղությամբ Իսրայելի ռազմաօդային ուժերի հասցրած հարվածները եղել են «ճշգրիտ ու տպավորիչ»։
«Մենք չէինք ուզում այս պատերազմը։ Մենք պատերազմ չենք ուզում, ոչ այսօր և երբեք չենք ցանկանա, բայց մենք իրավունք ունենք, ինչպես ցանկացած ժողովուրդ, ապրել այնպես, ինչպես ապրում է ցանկացած ժողովուրդ՝ խաղաղության, անվտանգության և հանգստության մեջ։ Մենք իրավունք ունենք պատանդներին վերադարձնել նրանց ընտանիքներին»,- գրել է Իսահակ Հերցոգը սոցցանցում։