Իսրայելի նախագահ. Մենք լսում ենք մեր դաշնակիցներին, բայց նախ պաշտպանում ենք ինքներս՝ մեզ

16:24, 12.11.2023

«Մենք լսում ենք մեր դաշնակիցներին, բայց առաջին հերթին պաշտպանում ենք ինքներս՝ մեզ»,- ասել է Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը։

Իսրայելի նախագահի խոսքով, ցավոք սրտի, կան ողբերգություններ, որոնք Իսրայելը չի ​​խուսափում ընդունել, սակայն ողբերգությունների մեծ մասն իրականացրել է «ՀԱՄԱՍ»-ը։

Իսահակ Հերցոգը հերքել է տեղեկատվությունը, թե Գազայի հատվածում գտնվող Ալ-Շիֆա հիվանդանոցը էլեկտրաէներգիա չի մատակարարվում։ Հերցոգի խոսքով՝ բանակը զրուցում է հոսպիտալի ղեկավարության հետ. ըստ նրա՝ շենքի տակ է գտնվում «Համասի» շտաբը։

Իսրայելի նախագահը նաև նշել է, որ իսրայելցի զինվորները Գազայի հյուսիսում գտնվող ՀԱՄԱՍ-ի բազայում գտել են Ադոլֆ Հիտլերի արաբերեն թարգմանված Mein Kampf գիրքը:

Նմանատիպ