Իսրայելի նախագահ. Չկա ավելի դաժան և նողկալի բան, քան Արդարադատության միջազգային դատարանում ներկայացված հայցը, որով Իսրայելը մեղադրվում է ցեղասպանության մեջ
Իսրայելի նախագահ. Չկա ավելի դաժան և նողկալի բան, քան Արդարադատության միջազգային դատարանում ներկայացված հայցը, որով Իսրայելը մեղադրվում է ցեղասպանության մեջ

Չկա ավելի դաժան և նողկալի բան, քան Արդարադատության միջազգային դատարանում ներկայացված հայցը, որը Իսրայելին մեղադրում է ցեղասպան գործողությունների մեջ, ասել է Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ հանդիպման ժամանակ։

Իսրայելի նախագահը քննադատել է Հարավաֆրիկյան Հանրապետության ղեկավարությանը գործը հարուցելու համար, որի լսումները կսկսվեն հունվարի 11-ին։

Իսահակ Հերցոգը շնորհակալություն է հայտնել Վաշինգտոնին աջակցության համար։ Ավելի վաղ ԱՄՆ կառավարության աղբյուրը հայտնել էր, որ Բլինկենը Իսրայելին կոչ է արել անհապաղ նվազեցնել Գազայում մարտերի մասշտաբները։