Իսրայելի մի շարք քաղաքներում կառավարության հրաժարականի պահանջով ցույցեր են անցկացվել
Իսրայելի մի շարք քաղաքներում կառավարության հրաժարականի պահանջով ցույցեր են անցկացվել

Իսրայելի մի շարք քաղաքներում կառավարության հրաժարականի պահանջով ցույցեր են անցկացվել։ Միաժամանակ ցույցեր են անցկացվել Թել Ավիվում, Երուսաղեմում և Կեսարիայում։

Ցուցարարները Իսրայելի իշխանություններին կոչ են արել ավելին անել Գազայի հատվածում ավելի քան 100 պատանդների ազատելու համար: Միաժամանակ ցուցարարները պահանջել են երկրի վարչապետի հրաժարականը։

Ցույցի մասնակիցներից ոմանք կոչ են արել նաեւ դադարեցնել կրակը Գազայի հատվածում։

Ինչպես հայտնի է, ՀԱՄԱՍ-ի մարտիկները Իսրայելից հրադադար են պահանջել՝ պատանդների ազատ արձակման շուրջ բանակցություններ սկսելու համար, ինչից Նեթանյահուի կառավարությունը հրաժարվում է՝ ասելով, որ դա կօգնի Համասին վերականգնել իր ուժը։