Իսրայելի կողմից Լիբանանի ռմբակոծությունների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է առնվազն 15 մարդ
Իսրայելի կողմից Լիբանանի ռմբակոծությունների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է առնվազն 15 մարդ

Իսրայելի կողմից Լիբանանի ռմբակոծությունների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է առնվազն 15 մարդ։ Լիբանանի առողջապահության նախարարության տեղեկատվության համաձայն՝ իսրայելական զինվորականները ռմբակոծել են երկրի հյուսիսային և Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավային հատվածները։ Ըստ տեղեկությունների՝ ևս երկու մարդ է զոհվել Նաբաթիե քաղաքի շուկայի տարածքի իսրայելական գնդակոծության ժամանակ։ Լիբանանի առողջապահության նախարարության տեղեկատվության համաձայն՝ սեպտեմբերին Իսրայելի հարձակումների հետեւանքով երկրում զոհերի թիվը հասել է 1645-ի։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում ռմբակոծվել է Հեզբոլլահի 200 թիրախ։ Ռազմական գործողությունների ժամանակ «Հեզբոլլահը» մի քանի տասնյակ հրթիռներ է արձակել Իսրայելի Հայֆա քաղաքի ուղղությամբ, որոնց մի մասը չեզոքացվել է հակաօդային պաշտպանության համակարգի կողմից, իսկ մի մասը ընկել է գյուղատնտեսական տարածքում։ Ընդհանուր առմամբ, վերջին 24 ժամվա ընթացքում ավելի քան 300 հրթիռ է արձակվել Լիբանանից Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելի ռազմական գործողությունը Գազայի հատվածում շարունակվում է. Տեղական լրատվամիջոցները հայտնում են, որ Գազայի կենտրոնական հատվածի հրթիռակոծման հետևանքով զոհվել է ութ մարդ, այդ թվում՝ վեց երեխա։