Իսրայելի կողմից Գազայի հատվածում իրականացված ռեյդի ժամանակ զինվորականները հայտնաբերել են իսրայելցիների դիակներ
Իսրայելի կողմից Գազայի հատվածում իրականացված ռեյդի ժամանակ զինվորականները հայտնաբերել են իսրայելցիների դիակներ և տեղափոխել Իսրայելի տարածք։ Այս մասին հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Սակայն հայտնի չէ, թե քանի դի կարողացել են տեղափոխել։
Սա Իսրայելի առաջին ցամաքային գործողությունն էր Գազայի հատվածում՝ անցած շաբաթ ռազմական գործողությունների սկսվելուց հետո:
Լրատվամիջոցի տվյալներով՝ ռեյդի ընթացքում ոչնչացվել է նաեւ ՀԱՄԱՍ խմբավորումը, որը հակատանկային հրթիռներ էր արձակում Իսրայելի տարածքի ուղղությամբ։