Իսրայելի կողմից Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքի հրթիռակոծումը հանգեցրել է զոհերի
Իսրայելի կողմից Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքի հրթիռակոծումը հանգեցրել է զոհերի

Իսրայելի կողմից Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքի հրթիռակոծումը հանգեցրել է զոհերի։ Reuters-ի փոխանցմամբ՝ բնակելի տան ռմբակոծության հետեւանքով մեկ ընտանիքի ավելի քան տասը անդամ է զոհվել։ Զոհերի թվում կա մեկ տարեկան երեխա, ինչպես նաև կանայք։

Ռաֆահ քաղաքում ներկայումս ապրում է 1,5 միլիոն մարդ, որոնց մեծ մասը եկել է Գազայի հատվածի այլ քաղաքներից և բնակավայրերից:

Չնայած միջազգային ճնշմանը՝ Իսրայելը պատրաստվում է Ռաֆահում ցամաքային գործողություն իրականացնել։

Իսրայելը պնդում է, որ ՀԱՄԱՍ-ի գրոհայինները որպես ծածկ օգտագործում են քաղաքացիական շենքերը, ինչը իսլամիստական ​​խմբավորումը հերքում է։

Հոկտեմբերի 7-ից Գազայի հատվածում զոհերի թիվը գերազանցել է 29 հազարը, ավելի քան 69 հազար մարդ վիրավորվել է։