Իսրայելի կողմից այսօր ազատ արձակվող պաղեստինցի բանտարկյալները վերջնական ստուգման համար տեղափոխվում են Օֆերի բանտ
Պաղեստինցի բանտարկյալներին Իսրայելը տեղափոխել է Օֆերի բանտ՝ վերջնական ստուգման։ Տեղեկությունը տարածում է «Ռոյթերս»-ը։ Այսօր Իսրայելն ու Համասը պատրաստվում են գերիների փոխանակման երրորդ փուլին։
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև խաղաղ հրադադարը պետք է տևի չորս օր:
Այս ընթացքում ընդհանուր առմամբ ազատ կարձակվի 50 պատանդ, իսկ 150 պաղեստինցի կլքի իսրայելական բանտերը։