Իսրայելի կառավարությունում ասում են, որ «Համաս»-ի կողմից առևանգված պատանդներից 80-ը ողջ են
Իսրայելի կառավարությունում ասում են, որ «Համաս»-ի կողմից առևանգված պատանդներից 80-ը ողջ են

Իսրայելի կառավարության հաղորդմամբ, «Համաս»-ի կողմից առևանգված պատանդներից մոտ 80-ը ողջ են։ Նրանց տվյալներով՝ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին իրականացված հարձակման ժամանակ «Համաս»-ը սպանել է մոտ 1200 մարդու և առևանգել մոտ 250 մարդու, որոնց օգտագործում է որպես լծակ հրադադարի շուրջ բանակցություններում։ Նշված 250 հոգուց մոտ 100-ն արդեն ազատ է արձակվել, մոտ 70-ից 80-ը մահացել են։

Իսրայելը երկուշաբթի օրը՝ հունիսի 3-ին, հայտարարեց ևս չորս պատանդների մահվան մասին։ Նրանցից երեքին կարելի է տեսնել դեկտեմբերին ՀԱՄԱՍ-ի հրապարակած տեսանյութում՝ նրանց ազատ արձակելու պահանջով:

Ավելի ուշ՝ մարտին, ՀԱՄԱՍ-ը հայտարարեց, որ այդ անձինք սպանվել են իսրայելական ավիահարվածների արդյունքում՝ տասնյակ այլ պատանդների հետ միասին։ Իսրայելում ասում են, որ ռազմական գործողության ընթացքում, տարբեր ժամանակներում, բազմիցս մահապատժի դատապարտված պատանդների դիեր են հայտնաբերել։