Իսրայելի կառավարությունը մեծամասնությամբ հավանություն է տվել Բենյամին Նեթանյահուի առաջարկին՝ Գազայի պատերազմի անվանումը փոխելու վերաբերյալ
Իսրայելի կառավարությունը մեծամասնությամբ հաստատել է վարչապետ Բենիամին Նեթանյահուի առաջարկը՝ վերանվանել Գազայում ընթացող պատերազմը։
Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ պատերազմը խորհրդանշականորեն կվերանվանվի «Վերածննդի պատերազմ»։
«Այսօր ես կառավարությանը կներկայացնեմ պատերազմին պաշտոնական, մշտական անվանում՝ «Վերածննդի պատերազմ» տալու առաջարկ։ Երկու տարվա պայքարից հետո մենք հիշում ենք, թե ինչպես սկսեցինք։ Հոկտեմբերի 7-ի սարսափելի աղետից հետո մենք ոտքի կանգնեցինք», – ասել է Բենիամին Նեթանյահուն՝ նախքան նախաձեռնությունը հաստատելը։