Իսրայելի կառավարությունը հերքում է Գազայի հարավում հրադադարի մասին լուրերը
Իսրայելի կառավարությունը հերքում է Գազայի հարավում հրադադարի մասին լուրերը

Իսրայելի կառավարությունը հերքում է Գազայի հարավում հրադադարի մասին լուրերը։ Այս մասին ասվում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ Իսրայելը համաձայնել է Գազայի հատվածի հարավային հատվածում ժամանակավոր զինադադարի։

Նրանց տեղեկություններով, զինադադարին զուգահեռ Եգիպտոսի և Գազայի հատվածի միջև պետք է բացվեր Ռաֆահ սահմանային անցակետը, որպեսզի մարդասիրական օգնություն հասցվեր Գազայի հատվածի բնակչությանը։ Միաժամանակ օտարերկրյա քաղաքացիներին կթույլատրվի լքել Գազայի հատվածը։

Սակայն Իսրայելի վարչապետի գրասենյակը պնդում է, որ նման պայմանավորվածություն չի եղել։