Իսրայելի հյուսիսում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով առնվազն 67 մարդ է տուժել

11:36, 14.10.2024

Առնվազն 67 մարդ վիրավորվել է Լիբանանից Իսրայելի հյուսիսում գտնվող Բինյամինա բնակավայրի մոտ անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով։ Տեղեկությունը տարածում են իսրայելական լրատվամիջոցները։

Ըստ իսրայելական լրատվամիջոցների՝ չորս տուժածների վիճակը ծայրահեղ ծանր է, իսկ ինը հոգու վիճակը՝ ծանր։

Դեպքի վայրում օդային ահազանգ չի ստացվել։ Ըստ լրատվամիջոցի՝ իսրայելական բանակը հետաքննում է հարձակման ժամանակ ազդանշանային համակարգի չաշխատելու պատճառը։

Նմանատիպ