Իսրայելի Հայֆա քաղաքի վրա Հեզբոլլահի հարձակման հետեւանքով առնվազն վեց մարդ վիրավորվել է
Իսրայելի հյուսիսում Հեզբոլլահի հարձակման հետևանքով առնվազն վեց մարդ վիրավորվել է։ Հարձակումն իրականացվել է Հայֆա քաղաքի վրա։
Հըզբոլլահը պնդում է, որ իրենց թիրախը եղել է Հայֆայի ռազմաբազան։ Ինչպես հայտնի է, սա առաջին դեպքն է, երբ «Հեզբոլլահի» արձակած հրթիռն ընկել է Իսրայելի հյուսիսում։
Մինչ այդ Իսրայելի ՊԲ-ն հայտարարել էր, որ Հայֆայի ուղղությամբ հինգ հրթիռ է արձակվել, մի մասը կարողացել է խոցել, մի մասն էլ ընկել է քաղաք։
Նաև, Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաների տեղեկություններով, վերջին 24 ժամվա ընթացքում «Հեզբոլլահը» ավելի քան 100 հրթիռ է արձակել երկրի ուղղությամբ, և միաժամանակ Իսրայելը շարունակում է իր հարձակումները Բեյրութից հարավ։