Իսրայելի հարձակման հետևանքով Գազայում 24 ժամվա ընթացքում առնվազն 46 մարդ է զոհվել

10:36, 07.05.2025

Իսրայելը մի քանի ժամվա ընթացքում երկու անգամ հարվածել է Գազայում գտնվող դպրոցին, ինչի արդյունքում զոհվել է առնվազն 20 մարդ, այդ թվում՝ կանայք և երեխաներ։

Առաջին հարվածից հետո Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարեց, որ հարվածել է ահաբեկիչներին, որոնք գործում էին հրամանատարական կենտրոնից, և այն օգտագործում էին որպես զինամթերքի պահեստ՝ Իսրայելի դեմ հարձակումների պլանավորման և իրականացման համար։

Դպրոցի վրա իրականացված երկրորդ հարձակման վերաբերյալ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարություն չի տարածել։

Ընդհանուր առմամբ, 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով Գազայում զոհվել է առնվազն 46 պաղեստինցի։

Նմանատիպ