Իսրայելի հարավային հրամանատարության հրամանատար. Տասնամյակների ընթացքում առաջին անգամ Իսրայելի պաշտպանության ուժերը համալիր և դժվարին պատերազմ են մղում Գազայի սրտում, ահաբեկչության սրտում
Իսրայելական բանակի Հարավային հրամանատարության հրամանատար Յարոն Ֆինկելմանը ասում է, որ տասնամյակների ընթացքում առաջին անգամ Իսրայելի պաշտպանության ուժերը կռվում են Գազա քաղաքի «սրտում»։
«Նույնիսկ այս ժամերին մենք կռվում ենք Գազայի հատվածի ամենակարեւոր կենտրոնում։ Ես նոր եմ վերադարձել այդ վայրից։ Տասնամյակների ընթացքում առաջին անգամ Իսրայելի պաշտպանության ուժերը կռվում են Գազա քաղաքի սրտում՝ ահաբեկչության սրտում: Սա համալիր ու բարդ պատերազմ է։ Ցավոք, մեզ համար, դա ունի իր գինը», – ասաց Յարոն Ֆինկելմանը:
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ իսրայելական ուժերը շրջափակված Գազա քաղաքի քաղաքացիներին չորս ժամ ժամանակ են տվել՝ տարածքը լքելու համար։