Իսրայելի գերագույն դատարանը չորս արաբական կուսակցությունների թույլատրել է մասնակցել հոկտեմբերի 27-ի խորհրդարանական ընտրություններին

21:43, 02.10.2026
Իսրայելի գերագույն դատարանը չորս արաբական կուսակցությունների թույլատրել է մասնակցել հոկտեմբերի 27-ի խորհրդարանական ընտրություններին՝ դրանով իսկ չեղարկելով Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արգելքը։ Արաբական կուսակցությունների թվում են «Ռաամ» կուսակցությունը (Միացյալ արաբական ցուցակ), որը կարող է ստանալ ձայների զգալի տոկոսը, ինչպես նաև «Հադաշ», «Բալադ» և «Թաալ» կուսակցությունները, որոնք հանդես են գալիս միասնական ցուցակով։
Դատարանը չեղարկել է նաև Կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը, որով արգելվում էր «Հադաշ»-ի անդամ Օֆեր Կասիֆի մասնակցությունը ընտրություններին։
Իսկ «Բալադ» կուսակցության անդամ Սամի Աբու Շեհադեին Գերագույն դատարանը խորհուրդ է տվել ինքնուրույն հանել իր թեկնածությունը։
Հատկանշական է, որ Իսրայելի գրանցված ընտրողների մեկ հինգերորդն արաբներ են։

Նմանատիպ