Իսրայելի ֆինանսների նախարար. Եկեք անկեղծ լինենք, Ղազայից պատանդների վերադարձը կառավարության գերակա խնդիրը չէ
Իսրայելի ֆինանսների նախարար. Եկեք անկեղծ լինենք, Ղազայից պատանդների վերադարձը կառավարության գերակա խնդիրը չէ

Անկեղծ ասած, Ղազայից պատանդների վերադարձը կառավարության գերակա խնդիրը չէ, – ասել է Իսրայելի ֆինանսների նախարար Բեզալել Սմոտրիչը։

Իսրայելի կառավարության ներկայացուցչի խոսքով՝ գլխավոր նպատակը Գազայի հատվածում Համասի ոչնչացումն է։

«Պատանդների վերադարձը, ակնհայտորեն, շատ կարևոր նպատակ է, բայց եթե դուք ցանկանում եք ոչնչացնել Համասին առանց ևս մեկ հոկտեմբերի 7-ի, պետք է հասկանաք, որ չի կարող լինել իրավիճակ, երբ Համասը մնա Ղազայում», – նշել է Բեզալել Սմոտրիչը։

Համասը, որը դեռևս 59 պատանդ է պահում, հայտարարում է, որ կվերադարձնի նրանց՝ Իսրայելի կողմից պատերազմի դադարեցման և արաբական անկլավից դուրս գալու դիմաց։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բազմիցս հայտարարել է, որ չի դադարեցնի պատերազմը, քանի դեռ Գազայի հատվածը կառավարող Համասը լիակատար պարտություն չի կրել։ Պատանդների հարազատները Բեզալել Սմոտրիչի հայտարարությունը անվանել են «ամոթալի»։