Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև գերիների հերթական փոխանակումը տեղի կունենա այսօր
Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև գերիների հերթական փոխանակումը տեղի կունենա այսօր։ Այս մասին տեղեկություն է տարածում «CNN»-ը։
Ինչպես հայտնի է, ՀԱՄԱՍ-ը պետք է ազատ արձակի 14 իսրայելցի պատանդների, ինչի դիմաց Իսրայելը կազատի 42 պաղեստինցի բանտարկյալների։
Հիշեցնենք, որ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պայմանավորվածության համաձայն՝ ՀԱՄԱՍ-ը Իսրայելին է հանձնելու մեկ իսրայելցի պատանդ՝ երեք պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման դիմաց։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կարծում է, որ հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո Գազայի հատվածում մնում է 217 պատանդ։