Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև անհապաղ զինադադարի պահանջով ԱՄՆ-ում ցույց է տեղի ունեցել
ԱՄՆ-ում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև անհապաղ զինադադարի պահանջով ցույց է անցկացվել։ Վաշինգտոնում հազարավոր ցուցարարներ ցույց են անցկացրել Սպիտակ տան դիմաց։
Ցուցարարները պաստառներ են պահել՝ «Դադարեցրե՛ք ցեղասպանությունը» և «Դադարեցրեք ռազմական օգնությունը Իսրայելին» գրություններով։
Ցուցարարներն ասում են, որ իրենք խնդրում են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին աշխատել հրադադարի վրա և չաջակցել Իսրայելին: