Իսրայելի երեք քաղաքացի է զոհվել Արևմտյան ափի և Հորդանանի սահմանի մոտ տեղի ունեցած հարձակման հետևանքով
Իսրայելի երեք քաղաքացի է զոհվել Արևմտյան ափի և Հորդանանի սահմանի մոտ տեղի ունեցած հարձակման հետևանքով

Հորդանանի և Արևմտյան ափի սահմանի մոտ տեղի ունեցած հարձակման հետևանքով զոհվել է երեք մարդ։ Այս մասին գրում է «BBC»-ն՝ հիմնվելով Իսրայելի պաշտպանության բանակի վրա։

Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ կրակոցների արդյունքում զոհվածները Իսրայելի քաղաքացիներ են։

Ըստ իրենց իսկ հայտարարության՝ հարձակվողը բեռնատարով մտել է տարածք Հորդանանից, ապա կրակ բացել։

Իսրայելի պաշտպանության ուժերը վնասազերծել են հարձակվողին։ Հորդանանում ասում են, որ փակել են սահմանը և միջադեպը հետաքննվում է։

Ըստ լրատվամիջոցի՝ միջադեպը տեղի է ունեցել Իսրայելի կողմից վերահսկվող գոտում։ Անցումը, որը նաև հայտնի է որպես Թագավոր Հուսեյնի կամուրջ, գտնվում է Ամմանի և Երուսաղեմի միջև և հանդիսանում է միակ պաշտոնական անցումը Արևմտյան ափի և Հորդանանի միջև: